• Սեմինարներ
  • Փոխճանաչողական հանդիպում. ոչ ֆորմալ և մեծահասակների կրթության գործառույթը, իսկ Հայաստանում գերմանական համալսարանի Կոմպետենցիաների զարգացման կենտրոնը այն իրագործող գլխավոր դերակատար:

    Միջոցառումը տեղի ունեցավ ս.թ. փետրվարի 27-ին ժամը 19:00-ից մինչև 21:00-ն Կոնգրես հյուրանոցի "Պիկասսո" դահլիճում: Շնորհանդեսին ներկա են գտնվել 70-ից ավել մասնակիցներ` պետական, հասարակական, միջազգային և մասնավոր սեկտորի համապատասխան ներկայացուցիչներ ու փորձագետներ:

    ՀԳՀ Կոմպետենցիաների զարգացման կենտրոնը այսօր հանրությանը փորձ արեց ցույց տալ, որ ոչ ֆորմալ և մեծահասակների կրթությունը նույնքան կարևոր է որքան ֆորմալ կրթությունը` աշխատաշուկայում պահանջարկված լինելու, սեփական գործ հիմնելու, կազմակերպությունների զարգացման տեսանկյուններից:

            Ներկայացվեց նաև կենտրոնի հայեցակարգն ու առաքելությունը, այն է` նպաստել տարբեր տիպի կազմակերպությունների զարգացմանն ու անհատների կոմպետենցիաների ձևավորմանը: Ինչպես նաև խոսվեց ներկայումս առաջարկվող ուսումնական ծրագրերի մասին, դրանք են` "Տեխնոլոգիական ձեռներեցության հիմունքները", "Իննովատիվ բիզնես կառավարում" /3 թիրախային խմբեր, կոորպորատիվ, TOT/ 9 ամսվա խորացված ծրագիրը, Կիրառական հոգեբանությունը, Գերմաներենի ուսուցումը: Իսկ մոտ ապագայում կառաջարկվեն Եվրոպական հանրային կառավարում, Տուրիզմի և Գյուղատնտեսության ձեռներեցության սկզբունքները, Միջմշակութային հաղորդակցություն ուսումնական ծրագրերը:

            Մենք առաջարկում են հավելյալ ծառայություններ, ինչպիսիք ենք ուսումնական ծրագրերի մշակում, հետազոտություն և դասընթացներ, խորհրդատվություն: Այս ամենի հիմքում ընկած է գերմանական փորձը` Գերմանիայում մեր գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ, որը և տեղայնացվում է մեր դասավադողների կողմից:

     

     

    Տարեկան կտրվածքով երկու անգամ կկազմակերպվեն սեմինարներ` մեր կողմից մշակված ուսումնական ծրագրերի և մոդուլների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

    Հետևեք նորություններին!!!