ՀԳՀ Կոմպետենցիաների զարգացման կենտրոնը նոր մոտեցումներով ու սկզբունքներով հանդես է գալիս հանրությանը, որպես կրթական-հետազոտական կենտրոն:
Հայեցակարգ
- ժամանակի հրամայականներին համահունչ հմտությունների և ունակությունների ձեռքբերում անհատների ու կազմակերպությունների կողմից /"ինչ" հարցի պատասխան/
- անհատի և կազմակերպությունների ներդաշնակ զարգացումը որպես գերխնդիր /"ինչու" հարցի պատասխան/
- հետազոտություն, կրթություն, խորհրդատվություն, ներազդում /"ինչպես" հարցի պատասխան/
Արժեք և Նորարարություն
- օրգանական զարգացում և անհատական մոտեցում
Մեր առաքելությունն է նպաստել տարբեր տիպի կազմակերպությունների (պետական մարմիններ, մասնավոր սեկտոր և քաղաքացիական հասարակություն) օրգանական զարգացմանը և անհատների (ուսանող, աշխատող, կառավարիչ) կոմպետենցիաների ձևավորմանը:
Այդ կոնտեքստում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները. ըստ անհրաժեշտության և պահանջի ուսումնական ծրագրային մոդուլների մշակում, ուսումնասիրությունների և դասընթացների կազմակերպում, խորհրդատվության անցկացում, իսկ այս ամենում ապահովել հետադարձ կապ և օգտագործել մեր գերմանական գործընկերների փորձը` տեղայնացնել այն մեր հայկական փորձագետների կողմից:
ՄԵՆՔ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԵԼՈՎ: ԴՈՒՔ ԱՅՍՏԵՂ ԿՍՏԱՆԱՔ ԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՕԳՆԵԼՈՒ ԵՆ ՁԵԶ ՈՒՆԵՆԱԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՃ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՁԵՐ ԵՎ ՁԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ!!!
Այս փուլում առաջարկում ենք հետևյալ ուսումնական ծրագրերը.
Մոտ ապագայում կառաջարկենք նաև հետևյալները.
- Տուրիստական ձեռներեցության սկզբունքները
- Ֆերմերային ձեռներեցության սկզբունքները
- Եվրոպական հանրային կառավարում
- Միջմշակութային հաղորդակցություն