• Իննովատիվ բիզնես կառավարում
  • Ուսումնական ծրագրի նպատակին, ենթաթեմաներին ու մոդուլներին կարող եք ծանոթանալ այստեղ (Copyright©2011 DUA, Developed by Karen Sargsyan):

    Ուսումնական ծրագրի թիրախային խմբերը ըստ իրենց ակնկալիքների, ժամանակացույցի և արժեքի

    Առաջին թիրախային խմբի /ուսանողներ, ասպիրանտներ, նորավարտներ/ ակնկալիքները կարող են լինել իրենց համար աշխատանք փնտրելու հարցում արագ կողմնորոշվելը և ստացած կոմպետենցիաների շնորհիվ շուտափույթ աշխատանք գտնելը, քանի որ գործատուին այսօր հարկավոր են հենց առաջարկվող գիտելիքներ և հմտություններ ունեցող երիտասարդներ: Ուսումնական ծրագրի տևողությունն է 9 ամիս կամ հնարավորություն է ընձեռվում մասնակցել ըստ մոդուլների /շաբաթական 2-3 օր, բուհի դասերից հետո կամ երեկոյան ժամերին/: Այս խմբի համար 1 մոդուլի արժեքը ամսական 20.000դրամ է կամ 150.000 դրամ ամբողջ կուրսի համար (ներառյալ 20% ԱԱՀ): Գործում է ապառիկ վճարման համակարգը:

    Երկրորդ թիրախային խմբի /ցանկացած կազմակերպության աշխատակիցներ/ ակնկալիքները կարող են լինել իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծելը կազմակերպությունում` կարիերայի աճ ապահովելու նպատակով, քանի որ տնօրենին այսօր հարկավոր են առաջարկվող գիտելիքներ ու հմտություններ ունեցող պրոֆեսիոնալ կառավարիչներ: Ուսումնական ծրագրի տևողությունն է 9 ամիս կամ հնարավորություն է ընձեռվում մասնակցել ըստ մոդուլների /շաբաթական 1-2 օր, աշխատանքային կամ երեկոյան ժամերին/: Այս խմբի համար 1 մոդուլի արժեքը ամսական 35.000դրամ է կամ 250.000 դրամ ամբողջ կուրսի համար (ներառյալ 20% ԱԱՀ): Գործում է ապառիկ վճարման համակարգը:

    Երրորդ թիրախային խմբի /կազմակերպության ցանկացած մակարդակի կառավարիչներ/ ակնկալիքները կարող են լինել իրենց համար նոր հնարավորությունների ստեղծումը թե կազմակերպությունում և թե դրանից դուրս` կարիերայի աճ ապահովելու և/կամ համատեղ բիզնես իրականացնելու նպատակով, քանի որ հիմնադիրներին այսօր հարկավոր են առաջարկվող գիտելիքներ ու հմտություններ ունեցող պրոֆեսիոնալ տնօրեններ և գործընկերներ: Ուսումնական ծրագրի տևողությունն է 9 ամիս կամ հնարավորություն է ընձեռվում մասնակցել ըստ մոդուլների /ամբողջ կամ կես օրով կամ էլ շաբաթական 1օր երեկոյան ժամերին/: Այս խմբի համար 1 մոդուլի արժեքը ամսական 40.000դրամ է կամ 300.000 դրամ ամբողջ կուրսի համար (ներառյալ 20% ԱԱՀ): Գործում է ապառիկ վճարման համակարգը:

    Ուսումնական ծրագրի դասավանդողներն ու դասավանդման մեթոդիկան

           Հաշվի առնելով որ թեմատիկան բավականին ընդգրկուն է և մոտեցումները ամբողջովին նոր, ապա մենք չենք սահմանափակվելու մեկ դասավանդողով, այլ ընդգրկելու ենք ամեն մի մոդուլի համար առանձին պատասխանատու, ով ամբողջովին տիրապետում է նյութին, բարձր որակավորում ունեցող մասնագետ է և առաջնորդվում է մեր կողմից առաջադրված մոտեցումներով: Ինչպես նաև վերջինիս կկցվի մեր փորձագետը, որպեսզի դասընթացներն անցնեն հնարավորինս ադեկվատ միջավայրում` ասել է թե կլինի տարբեր կարծիքների առկայություն, որպեսզի մասնակիցները կարողանան առավելապես օբյեկտիվ նյութ ստանալ և յուրացնել: Դասավանդման մեթոդիկան հիմնվելու է արդյունավետ "սովորել սովորեցնելու" սկզբունքի վրա` ասել է թե ներկայացված նյութի ինտերակտիվ ու մասնակցային մոտեցումը հնարավորություն կտա մասնակիցներին հետագայում ոչ միայն կիրառել, այլև փոխանցել այն ուրիշներին: Դասավանդմանմեթոդիկան և նյութերը հիմնված են լինելու գերմանական փորձի վրա ու հնարավորինս տեղայնացվելու են մերիրականությանը համապատասխանեցնելու նպատակով:

    Ուսումնական ծրագրի ավարտական վկայականը և աշխատանքը

           Ծրագրի ավարտին տրվելու է Հայաստանում գերմանական համալսարանի կնիքով և հիմնադիրի ստորագրությամբ մասնակցության վկայական, ուսումնական ծրագրի բովանդակությունը, ինչպես նաև լավագույն շրջանավարտին բնութագիր-երաշխավորագիր: Բացի այդ կկազմակերպվեն պրակտիկայի այցելություններ մեր գործընկեր կազմակերպություններում, որը շրջանավարտներին հնարավորություն կտա անցնել աշխատանքի, բարձր պաշտոնի և նոր համագործակցության առաջարկի:

    Ծրագրին մասնակցությունը

           Հաշվի առնելով, որ ընտրված թեմատիկ բաժինները որոշակի առումով նոր կլինեն բոլորի համար, հետևաբար մասնակցել ցանկացողների հետ կանցկացվի ընդհանուր փոքրիկ զրույց, որը կրելու է ավելի շատ ճանաչողական քան թե ընտրական բնույթ: Բոլոր թիրախային խմբերի համար տրվում է հնարավորություն մասնակցել առանձին մոդուլներին և պարտադիր չէ անցնել ամբողջական 9 ամիս տևողությամբ ծրագիրը:

    Մասնակցել ցանկացողները կարող են առցանց գրանցվել այստեղ`ընտրելով "Իննովատիվ բիզնես կառավարում" թեման և "ՆՇՈՒՄՆԵՐ" բաժնում գրելով թե որ թիրախային խմբին եք պատկանում և որ մոդուլին կամ մոդուլներին եք ցանկանում մասնակցել: Եթե ցանկանում եք մասնակցել ամբողջ ծրագրին, ապա դիմելու վերջնաժամկետն է 2012թ.-ի ապրիլի 30-ը, իսկ եթե առանձին մոդուլների, ապա ամեն ամսվա վերջին օրը կլինի հաջորդ մոդուլին դիմելու վերջնաժամկետը:

    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 261221 հեռախոսահամարով և դիմել Ռուզաննա Հովսեփյանին կամ ուղարկել Ձեր հարցումը հետևյալ էլ.հասցեին info@dua.am, իսկ մեր գործունեությանը կարող եք ծանոթանալ այցելելով www.dua.am/am/Studien:

    Մեզ կարող եք գտնել Facebook և LinkedIn սոցիալական ցանցերում համապատասխանաբար հետևյալ հղումներով և ներգրավել Ձեր ընկերներին. https://www.facebook.com/groups/INNCCB/ և http://www.linkedin.com/groups/Center-Capacity-Building-4254161?gid=4254161&trk=hb_side_g:

    Ծրագրի անդրանիկ հանդիպումը կկայանա 2012թ.-ի մարտ 3-ին:

    Վայր՝ Հայաստանում Գերմանական համալսարան, Այգեձորի 47/3, 0019, Երևան (տե՛ս քարտեզը)


    Մաղթում ենք Ձեզ հաջողություն