• Իննովատիվ բիզնես կառավարում - ԿՈՈՐՊՈՐԱՏԻՎ
  • Ուսումնական ծրագրի նպատակին, ենթաթեմաներին ու մոդուլներին կարող եք ծանոթանալ այստեղ (Copyright©2011 DUA, Developed by Karen Sargsyan):

    Թիրախ խմբերը և արժեքը

        Թիրախներն են ցանկացած կազմակերպության աշխատակիցներ և կազմակերպության ցանկացած մակարդակի կառավարիչներ, իսկ արժեքը որոշվում է մասնակիցների քանակից և ժամանակահատվածից կախված:

     Ուսումնական ծրագրի դասավանդողներն ու դասավանդման մեթոդիկան

        Հաշվի առնելով որ թեմատիկան բավականին ընդգրկուն է և մոտեցումները ամբողջովին նոր, ապա մենք չենք սահմանափակվելու մեկ դասավանդողով, այլ ընդգրկելու ենք ամեն մի մոդուլի համար առանձին պատասխանատու, ով ամբողջովին տիրապետում է նյութինբարձր որակավորում ունեցող մասնագետ է և առաջնորդվում է մեր կողմից առաջադրված մոտեցումներով: Ինչպես նաև վերջինիս կկցվի մեր փորձագետը, որպեսզի դասընթացներն անցնեն հնարավորինս ադեկվատ միջավայրում` ասել է թե կլինի տարբեր կարծիքների առկայություն, որպեսզի մասնակիցները կարողանան առավելապես օբյեկտիվ նյութ ստանալ և յուրացնել: Դասավանդման մեթոդիկան հիմնվելու է արդյունավետ "սովորել սովորեցնելու" սկզբունքի վրա` ասել է թե ներկայացված նյութի ինտերակտիվ ու մասնակցային մոտեցումը հնարավորություն կտա մասնակիցներին հետագայում ոչ միայն կիրառել, այլև փոխանցել այն ուրիշներինԴասավանդման մեթոդիկան և նյութերը հիմնված են լինելու գերմանական փորձի վրա ու հնարավորինս  տեղայնացվելու են մեր իրականությանը համապատասխանեցնելու նպատակով:

     Ուսումնական ծրագրի ազդեցությունը

              Հաշվի առնելով նմանատիպ ծրագրի աննախադեպ լինելը՝ նրա ընդգրկուն բովանդակության և տևականության առումով մենք համոզված ենք, որ այն իր որակական ազդեցության դրսևորումները կունենա թե անհատական և թե կազմակերպության բոլոր մակարդակներում, մասնավորապես այն կնպաստի՝ անհատի ժամանակի և ռիսկերի կառավարմանը, ինքնակազմակերպմանը, անհատական ծրագրերի և գաղափարների արդյունավետ մշակմանը, իրականացմանը և վերահսկմանը, անհատի ներքին խնդիրների և արտաքին հարաբերություններում առաջացած կոնֆլիկտների լուծմանը, գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ու փոխշահավետ գործակցությանը, ինչպես նաև անհատի ապագայի գործունեության կողմնորոշմանն ու ուղղորդմանը` կազմակերպությունների արդյունավետ զարգացման համատեքստում:

     Ուսումնական ծրագրի ավարտական վկայականը

         Ծրագրի ավարտին տրվելու է Հայաստանում գերմանական համալսարանի կնիքով և հիմնադիրի ստորագրությամբ մասնակցության վկայական, ուսումնական ծրագրի բովանդակությունը, ինչպես նաև լավագույն շրջանավարտին բնութագիր-երաշխավորագիր:

     Ուսումնական ծրագրին մասնակցությունը

          Հաշվի առնելով, որ ընտրված թեմատիկ բաժինները որոշակի առումով նոր կլինեն բոլորի համար, հետևաբար մասնակցել ցանկացողների հետ կանցկացվի ընդհանուր փոքրիկ զրույց, որը կրելու է ավելի շատ ճանաչողական քան թե ընտրական բնույթ: Բոլորին տրվում է հնարավորություն մասնակցել առանձին մոդուլներին և պարտադիր չէ անցնել ամբողջական 9 մոդուլները:

    Մասնակցել ցանկացողները կարող են առցանց գրանցվել այստեղ` ընտրելով  "Իննովատիվ բիզնես կառավարում-կոորպորատիվ" թեման և գրելով "ՆՇՈՒՄՆԵՐ" բաժնում  որ մոդուլին կամ մոդուլներին եք ցանկանում, որպեսզի մասնակցեն Ձեր աշխատակիցները, իսկ հարցերի դեպքում կարող եք  զանգահարել 261221 հեռախոսահամարով և դիմել Ռուզաննա Հովսեփյանին կամ ուղարկել Ձեր հարցումը հետևյալ էլ.հասցեին info@dua.am, իսկ մեր գործունեությանը կարող եք ծանոթանալ այցելելով www.dua.am/am/Studien էլ.կայք:

    Մեզ կարող եք գտնել Facebook և LinkedIn սոցիալական ցանցերում համապատասխանաբար հետևյալ հղումներով և ներգրավել Ձեր ընկերներին.  https://www.facebook.com/groups/INNCCB/ և http://www.linkedin.com/groups/Center-Capacity-Building-4254161?gid=4254161&trk=hb_side_g:

    Վայր՝ Հայաստանում Գերմանական համալսարան, Այգեձորի 47/3, 0019, Երևան (տե՛ս քարտեզը)


    Մաղթում ենք Ձեզ հաջողություն