Ուսումնական ծրագրի նպատակին, ենթաթեմաներին ու մոդուլներին կարող եք ծանոթանալ այստեղ (Copyright©2011 DUA, Developed by Karen Sargsyan):
Ուսումնական ծրագրի թիրախային խումբը
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դառնալ վերապատրաստողներ վերը նշված թեմատիկաներով, կարող են ներգրավել այս ուսումնական ծրագրում:
Ուսումնական ծրագրի դասավանդողներն ու դասավանդման մեթոդիկան
Հաշվի առնելով որ թեմատիկան բավականին ընդգրկուն է և մոտեցումները ամբողջովին նոր, ապա մենք չենք սահմանափակվելու մեկ դասավանդողով, այլ ընդգրկելու ենք ամեն մի մոդուլի համար առանձին պատասխանատու, ով ամբողջովին տիրապետում է նյութին, բարձր որակավորում ունեցող մասնագետ է և առաջնորդվում է մեր կողմից առաջադրված մոտեցումներով: Ինչպես նաև վերջինիս կկցվի մեր փորձագետը, որպեսզի դասընթացներն անցնեն հնարավորինս ադեկվատ միջավայրում` ասել է թե կլինի տարբեր կարծիքների առկայություն, որպեսզի մասնակիցները կարողանան առավելապես օբյեկտիվ նյութ ստանալ և յուրացնել:
Դասավանդման մեթոդիկան հիմնվելու է արդյունավետ "սովորել սովորեցնելու" սկզբունքի վրա` ասել է թե ներկայացված նյութի ինտերակտիվ ու մասնակցային մոտեցումը հնարավորություն կտա մասնակիցներին հետագայում ոչ միայն կիրառել, այլև փոխանցել այն ուրիշներին: Դասավանդման մեթոդիկան և նյութերը հիմնված են լինելու գերմանական փորձի վրա ու հնարավորինս տեղայնացվելու են մեր իրականությանը համապատասխանեցնելու նպատակով:
Ուսումնական ծրագրի ավարտական վկայականը և աշխատանքը
Ծրագրի ավարտին տրվելու է Հայաստանում գերմանական համալսարանի կնիքով և հիմնադիրի ստորագրությամբ մասնակցության վկայական, ուսումնական ծրագրի բովանդակությունը, ինչպես նաև լավագույն շրջանավարտին բնութագիր-երաշխավորագիր: Բացի այդ հնարավորություն կընձեռվի լավագույներին ընդգրկվել մեր հետագա ուսումնական ծրագրերում, որպես դասավանդողներ:
Ուսումնական ծրագրի ժամանակացույցը և արժեքը
Ամբողջական ծրագրի տևողությունը 9 ամիս է, սակայն հնարավորություն է տրվում մասնակցել ըստ Ձեր ցանկացած մոդուլների: Արժեքը 1 մոդուլի համար ամսական 45.000դրամ է կամ 380.000 դրամ ամբողջ կուրսի համար (ներառյալ 20% ԱԱՀ): Գործում է վճարման ապառիկ համակարգը:
Ծրագրին մասնակցությունը
Հաշվի առնելով, որ ընտրված թեմատիկ բաժինները որոշակի առումով նոր կլինեն բոլորի համար, հետևաբար մասնակցել ցանկացողների հետ կանցկացվի ընդհանուր փոքրիկ զրույց, որը կրելու է ավելի շատ ճանաչողական քան թե ընտրական բնույթ: Բոլորին տրվում է հնարավորություն մասնակցել առանձին մոդուլներին և պարտադիր չէ անցնել ամբողջական 9 մոդուլները:
Մասնակցել ցանկացողները կարող են առցանց գրանցվել այստեղ` ընտրելով "Իննովատիվ բիզնես կառավարում-TOT" թեման և գրելով "ՆՇՈՒՄՆԵՐ" բաժնում որ մոդուլին կամ մոդուլներին եք ցանկանում մասնակցել, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 261221 հեռախոսահամարով և դիմել Ռուզաննա Հովսեփյանին կամ ուղարկել Ձեր հարցումը հետևյալ էլ.հասցեին info@dua.am, իսկ մեր գործունեությանը կարող եք ծանոթանալ այցելելով www.dua.am/am/Studien:
Մեզ կարող եք գտնել Facebook և LinkedIn սոցիալական ցանցերում համապատասխանաբար հետևյալ հղումներով և ներգրավել Ձեր ընկերներին. https://www.facebook.com/groups/INNCCB/ և http://www.linkedin.com/groups/Center-Capacity-Building-4254161?gid=4254161&trk=hb_side_g:
Անդրանիկ հանդիպումը կկայանա այն ժամանակ, երբ կհավաքվի 10-15 հոգի ըստ մոդուլների:
Վայր՝ Հայաստանում Գերմանական համալսարան, Այգեձորի 47/3, 0019, Երևան (տե՛ս քարտեզը)
Մաղթում ենք Ձեզ հաջողություն