Շատերն են բիզնեսի նպատակադրության մասին հարցադրմանը պատասխանում՝ շահույթ: Շահույթ կարելի է ստանալ տարատեսակ գործունեության արդյունքում, շահույթը արդյունք է՝ ո՛չ նպատակ: Ինչպիսի՞ն պետք է լինեն տեխնոլոգիական և նորարարական հաջողակ բիզնեսի նպատակադրումները:
Հայաստանում Գերմանական համալսարանի Կոմպետենցիաների զարգացման կենտրոնի կողմից առաջարկվող «Տեխնոլոգիական ձեռներեցության սկզբունքները» մեկամսյա դասընթացը մանրամասնում է բիզնեսվարման ու բիզնեսի կազմակերպման այս և մի շարք այլ խնդիրներ։ Դասընթացը նախատեսված է տեխնոլոգիական ձեռնարկություն նախաձեռնող ընկերությունների ղեկավարների, մարքեթինգի, վաճառքների, հանրության հետ կապերի պատասխանատուների, և առհասարակ, ոլորտով հետաքրքրված անձանց համար:
Դասընթացն առաջարկում է՝ տեխնոլոգիական ձեռներեցության խնդրացանկի հստակ ձևակերպում, նախադեպային իրավիճակների վերլուծություն, իրատեսական աշխարհընկալման ձևավորում, ձևավորված բիզնես-կարծրատիպերից ազատում, ձեռներեցության այս կամ այն սկզբունքի ընտրության հստակեցում, անհատական ռազմավարության ստեղծում, նպատակային առաջնորդություն։ Դասընթացը խրախուսում է նաև նախաձեռնողականությունն ու ստեղծագործ մոտեցումը, ստեղծագործական թիմերի և սկսնակ ընկերությունների ձևավորումն ու կառավարումը:
Դասընթացի ավարտին մասնակիցները ունակ կլինեն.
- Ձևակերպել, մշակել, վերլուծել նորարարական գաղափարներ թե՛ անհատապես, և թե՛ թիմի շրջանակում։
- Բիզնես ծրագրերի շրջանակներում առաջադրել նորարարական գաղափարներ, մասնակցել կոմերցիոն և մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը, ինչպես նաև դրանք կյանքի կոչելուն։
- Նոր գիտելիքների կիրառմամբ բարելավել նախագծերի կառավարման հմտությունները։
- Ծրագրել ու կառավարել ընկերության բազմապիսի գործընթացների բարելավմանն ուղղված միջոցառումները, բարելավել թիրախային հաճախորդների հետ տարվող աշխատանքները։
Դասընթացավար՝ Կարեն Վարդանյան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն
Դասընթացի արժեքը՝ 30,000 ՀՀԴ (ներառյալ ԱԱՀ), 20% զեղչ ուսանողների համար
Դասընթացի տևողությունը՝ մեկ ամսի, իսկ ժամերը կորոշվեն միասին, ընդհանուր աշխատածավալը 30 ժամ (համարժեք է 1 ECTS կրեդիտի):
Վայր՝ Հայաստանում Գերմանական համալսարան, Այգեձորի 47/3, 0019, Երևան (տե՛ս քարտեզը)
Դասընթացի վերջում մասնակիցները կստանան ավարտական վկայական, լավագույն մասնակիցներին, ըստ ցանկության, կտրվեն բնութագիր-երաշխավորագրեր:
Դասընթացի ծրագիրն ու մոդուլները կարող եք գտնել այստեղ:
Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել առցանց մասնակցության դիմում հայտը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 10 26 12 21 հեռախոսահամարով, գրել info@dua.am էլ.փոստով կամ այցելել http://dua.am/am/Studien/ էլ.կայքը: