• Կիրառական հոգեբանության ինստիտուտ
  • 2009 թ.-ից Հայաստանում գերմանական համալսարանի կիրառական հոգեբանության ինստիտուտը կազմակերպում է մի շարք դասընթացներ, սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ հոգեբանության թեմաներով, ինչպես նաև իրականացնում Է խորհրդատվություններ Երևանում և Հայաստանի այլ մարզերում: Դասընթացների թեմաները շատ տարբեր են' սկսած աուտիստիկ սպեկտորի խանգարումներից մինչև "ակտիվ լսողություն և հաղորդակցում":

    2009 թ. ընթացքում և 2010 թ. առաջին կեսին 300-ից ավելի հոգեբաններ և հոգեթերապևտներ, ինչպես նաև ծնողներ և դաստիարակներ Հայաստանում և Արցախում մասնակցել են ՀԳՀ Կիրառական հոգեբանության ինստիտուտի կազմակերպած դասընթացներին և սեմինարներին: Այդ մարդիկ իրենց առօրյա աշխատանքի ընթացքում շփվում և հաղորդակցվում են դժվար վարքով երեխաների հետ:

    Իրականացված դասընթացների արդյունքում մենք հիմա ուսուցում ենք ոչ միայն անհատ հետաքրքրված մասնագետների, այլ նաև հատուկ կազմակերպությունների աշխատակազմերը, որոնց թվում են ԱրԲեՍ Առողջության կենտրոնը (Երևան), Արաբկիրի վերականգնողական կենտրոնը, "Փրկություն" ՀԿ, "Արաքս" ՀԿ (Գյումրի) և այլ կազմակերպություններ:  

    Բոլոր դասընթացներն իրականացրել է ՀԳՀ-ի Կիրառական հոգեբանության ինստիտուտի դոցենտ Սիբիլլե Բայորատը, ով "Պիրամիդ" կրթական խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչն է գերմանալեզու երկրներում:

    Համաձայն  մասնակիցների արձագանքների' այս  դասընթացները բավականին պահանջված են և կօգնեն բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը: