Նախապատմությունը
Առաքելությունը
Հայաստանում գերմանական համալսարանի նպատակն է գերմանական բուհերի հետ համագործակցությամբ, հիմնականում Գերմանիայում հավատարմագրված, եվրոպական գիտա-կրթական-կիրառական ժամանակակից պահանջներին համապատասխանող գիտա-հետազոտական, մագիստրոսական և ուսումնառություն ամբողջ կյանքի ընթացքում ծրագրերի իրականացումով բարձր որակավորման մասնագետներ պատրաստելը:
Տեսլականը
Հայաստանում գերմանական համալսարանը վերականգնում է դարերի պատմություն ունեցող հայ-գերմանական մշակութային ու գիտական ավանդույթները, որոնք հիմնարար դեր են ունեցել նոր և նորագույն պատմական շրջանում հայ գիտական մտքի ձևավորման ու զարգացման գործում:
Արժեքները
Համագործակցություն և գործընկերություն
Համագործակցությունը տարբեր խմբերի հետ համատեղ և համաձայնեցված աշխատելու սկզբունքն է: Գործընկերությունը փոխշահավետ գործունեությունն է, որը հնարավորություն է ընձեռում երկուստեք զարգանալու և զարգացնելու առկա գաղափարները:
Պրոֆեսիոնալիզմ
Պրոֆեսիոնալիզմը գործունեության իրականացման բարձր որակի ապահովումն է: ՀԳՀ-ն հանձն է առնում բարձր պահել բովանդակային և կազմակերպական մակարդակները գիտահետազոտական և կրթական ծրագրերում` օգտագործելով առկա պրոֆեսիոնալ պոտենցիալը, ինչպես նաև նոր որակյալ կադրերի պատրաստմանն ու զարգացմանը:
Կառուցողականություն
Կառուցողականությունը ստեղծարար, արդյունավետ և օգտակար գործունեությունն է, երբ նպատակ է դրվում ստանալ դրական արդյունք: ՀԳՀ-ն քաջալերում է իր կազմակերպական մարմինների և աշխատակազմի կառուցողական ու ազատ ստեղծագործական աշխատանքային մոտեցումները:
Մասնակցայնություն
ՀԳՀ-ն կարևորում է մասնակցայնությունը ՀՀ-ում սոցիալ-տնտեսական, գիտա-կրթական, տնտեսական և այլ ոլորտների զարգացման գործընթացներում, ինչպես նաև անմիջական ներգրավածությունը կոնկրետ բնագավառների զարգացման հարցում:
Ժողովրդավարություն
ՀԳՀ-ն կարևորում է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում և դրան նպաստող ինստիտուտների հզորացումը: